Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել. Ալիև
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել, այժմ Ղարաբաղի հարցով «ոչ մի Մինսկի խումբ գոյություն չունի»: Շուշի քաղաքում ընթացող համաժողովի ժամանակ հայտարարել է Ալիևը:
«Լրագրողներն ինձ հաճախ են հարցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, թե կոնկրետ ի՞նչ գործառույթ է ունենալու այդ կառույցը հետպատերազմական ժամանակահատվածում: Ես պատասխանել եմ, որ նրանք շուտով նշելու են իրենց 30-ամյա հոբելյանը և թոշակի են գնալու»,-ասել է Ալիևը: