Բորելը կրկին հաստատել է, որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի ռազմի դաշտում

Borel

 Եվրամիության արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե հաստատում է թվիթերյան իր էջում մամուլի ծառայության զետեղած տեղեկությունն առ այն, որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի ռազմական ճանապարհով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք նաև շարունակելու ենք ընդլայնել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ժոզեպ Բորելն ու ևս մի քանի եվրոպացի պաշտոնյաներ շաբաթ օրն այցելել էին Կիև ու հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այցից հետո Բորելն իր թվիթերյան էջում հայտարարություն էր զետեղել, ըստ որի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական հակամարտության լուծում էր դիտարկել մարտի դաշտը։ ՌԴ ԱԳՆ-ն քննադատել էր եվրոպական դիվանագիտության ղեկավարի այս հայտարարությունը՝ նշելով, որ ԵՄ-ն վերածվել է ՆԱՏՕ-ի տնտեսական բաժնի։

Ձեզ կեհաքրքրի...