Թուրքիան և Ադրբեջանը «պայքարելու են կրոնական արմատականության դեմ»

Armatakanutyun

Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են համագործակցել «կրոնական ծայրահեղականության» ու «լրտեսության և դիվերսիոն գործունեության համատեքստում կատարված հանցագործությունների» դեմ պայքարում։

2020 թվականի փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու կատարած այցի ժամանակ Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում ստորագրված համաձայնագրերի թվում կա նաև 2013թ. երկու երկրների ստորագրած անվտանգության համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին լրացուցիչ արձանագրություն։

Համագործակցության նոր ոլորտները ներառում են «կրոնական ծայրահեղականության համատեքստում կատարված հանցագործությունները», «լրտեսական և դիվերսիոն գործողությունները» և «քաղաքացիների կյանքի, առողջության և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունները»:

Երբ համաձայնագրի ուժի մեջ մտնի, Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն այդ ոլորտներում կատարված հանցագործությունների դեմ պայքարում։ Լրացուցիչ արձանագրությանն ավելացվել է դրույթ, ըստ որի՝ երկու երկրները կարող են իրականացնել «համատեղ իրավապահ գործողություն»՝ վերոհիշյալ հանցագործությունների դեմ պայքարում։

Այսպիսով՝ Թուրքիայի և Ադրբեջանի ոստիկանությունն ու ժանդարմերիան կկարողանան համատեղ գործողություններ իրականացնել։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...