Նոր Գեղիում Mercedes-ով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել քարերի վրա․

avtovtar

 Այսօր, ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։30-ից 07-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Շիրազ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր գեղի ավտոճանապարհի Նոր Գեղի գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել քարերի վրա, մասամբ վնասելով նաև բնակչի տան ցանցե ցանկապատը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Շիրազ Բ․-ն  ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

  shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...