Սիրելի՜ մայրեր, դուք իրավո՛ւնք ունեք իմ հասցեին ասել՝ ինչ սրտներդ ուզի. Աննա Հակոբյան

Hakobyan

Որդեկորույս մայրերի նկատմամբ հանրային վերաբերմունքի թեման շատ դանդաղ, բայց բացվում է։
Ցավոք՝ առայժմ քննարկման հարթակները եւ հնչած կարծիքները հիմնականում քաղաքան ենթատեքստ ունեն, բայց կարեւոր է այս մասին խոսել։ Վերջիվերջո, վստահ եմ, կմոռանանք քաղաքական կողմնորոշումները եւ կքննարկենք բուն խնդիրը։
Տեսանյութում արտահայտվող մայրերին ուզում եմ ասել.
-Սիրելի՜ մայրեր, դուք իրավո՛ւնք ունեք իմ հասցեին ասել՝ ինչ սրտներդ ուզի։ Բայց դուք չպե՛տք է խղճահարություն արտահայտող հայացքներ զգաք ձեզ վրա, դա ծանր բեռ է մարդու համար։ Նա, ով գյուղում է ապրում չպե՛տք է ամաչի, որ հղի է, երրորդը՝ չպե՛տք է արդարանա իր նորմալ տեսքի համար։
Դուք պետք է ապրեք, ապրեք այնպես, ինչպես դուք եք ուզում։ Եւ ոչ ոք չպետք է ձեր կյանքը քննարկման առարկա դարձնի։

Ձեզ կեհաքրքրի...