Անկարան ցանկանում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու Անկարայի մտադրության մասին։
«Մենք ցանկանում էինք այս հանդիպումը կազմակերպել մարտին` Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում: Դա չստացվեց: Բայց առաջարկը բաց է, և Բաքուն դեմ չէ այդ հանդիպմանը», – ասել է Չավուշօղլուն «A Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում: