Ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելն անհնար է. Մակրոնը՝ Պուտինին

Macron

 Ելիսեյան պալատը մանրամասներ է հայտնել ՌԴ և Ֆրանսիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցից: Այն տեղի է ունեցել մարտի 29-ին: Երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ զարգացումները, այդ թվում՝ հաշվի առնելով Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը:

Հատուկ ուշադրություն է հատկացվել մարդասիրական հարցերին: Մակրոնը պատմել է, որ Պուտինը փաստել է՝ ներկայում անհնար է Մարիուպոլում մարդասիրական գործողություններ անցկացնել: Դրա համար, ըստ ՌԴ նախագահի, «ուկրաինացի զինյալ-ազգայնականները պետք է դադարեցնեն դիմադրությունն ու վայր դնեն զենքերը»:

Նախագահները քննարկել են նաև ապրիլի 1-ից ռուսական գազի՝ արտերկիր մատակարարման դեպքում դրա դիմաց ռուբլիով վճարելու թեման: Մակրոնը հայտարարել է, որ ռուսական գազի համար ռուբլիով վճարելն անհնար է:

Ձեզ կեհաքրքրի...