ՌԴ Պետդումայի պատգամավոր Դելյագինը կոչ է արել վերացնել Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը

Deputat

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը կարծում է, որ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղում խախտելով հրադադարի ռեժիմը, Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունների պայմաններում փորձում է երկրորդ ճակատ բացել Մոսկվայի համար, ինչին պետք է շտապ ու շատ խիստ արձագանք տալ։ Այս մասին նա հայտարարել է «Россия 24»-ի եթերում։

«Թուրքական պրոքսին, այսպես կոչված, «պետություն» Ադրբեջանը, փորձում է մեզ համար երկրորդ ճակատ բացել։ Ու Ռուսաստանը պետք է գործի անվարան ու խիստ։ Օրինակ, մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը։ Պետք է այն ոչնչացնել», – ասել է նա։

Ի դեպ, այս հայտարարությունը Բաքվում հիստերիա է առաջացել։ Ինչպես հայտնում են տեղական «Մինվալ» կայքի աղբյուրները, Ադրբեջանը սպասում է, որ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, որի անդամ է Դելյագինը, պաշտոնապես կհերքի այս հայտարարությունը, հակառակ պարագայում որոշում ունեն այդ կազմակերպությունը հայտարարել ծայրահեղական և արգելել նրա գործունեությունը իրենց երկրի տարածքում։

 

24News.am

Ձեզ կեհաքրքրի...