Թուրքական կայքին անհանգստացրել է Իրանի ուժայիններին հարող տելեգրամյան ալիքի գրառումը

Iran Turqia

  Թուրքական ծայրահեղ ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» լրատվական կայքն անդրադարձել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» (ԻՀՊԿ) հարող տելեգրամյան մի ալիքի գրառմանը:

«Հայաստանի վրա ցանկացած ռազմական հարձակում կարժանանա Իրանի զինված ուժերի արձագանքին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան պետությունների սահմանների փոփոխումը»,- գրել է իրանական տելեգրամյան ալիքը։

Թուրքական կայքի՝ հակաիրանական և հակահայկական ձևակերպումներ և պիտակավորումներ պարունակող հրապարակման մեջ վերոհիշյալ գրառումը վերագրվել է հենց ԻՀՊԿ-ին:

Ուշագրավ է, որ թուրքական կայքն իրանական կողմի «ակտիվությունը» կապել է վերջին օրերին Արցախում իրադրության լարման հետ: Ընդ որում՝ Արցախում առկա իրադրությունը ներկայացվում է որպես հայկական կողմի «սադրանքների» հետևանք, որին իբր թե Ադրբեջանի բանակը կանխարգելիչ հարվածներ է հասցրել:

Այս իրադարձությունների լույսի ներքո անդրադառնալով իրանական տելեգրամյան ալիքի վերոհիշյալ գրառմանը՝ թուրքական կայքը նշել է, որ Իրանը կրկին ակտիվանում է՝ աջակցելով Հայաստանին, ինչպես դա արել է 44-օրյա պատերազմի ընթացքում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...