Խոշոր ու շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն, Kia Forte-ն, Volkswagen-ը, ГАЗ 3110-ն ու ЗИЛ-ը.

Shghta

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում մարտի 14-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բախվել էին BMW, Kia Forte, Volkswagen, ГАЗ 3110 մակնիշի և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկային: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝   Կարեն Գր

Ձեզ կեհաքրքրի...