Եվրամիությունն Ուկրաինային հավելյալ 1 միլիարդ եվրո կհատկացնի զենք գնելու համար

Zenq gnelu hamar

 Եվրամիության ԱԳ նախարարները երկուշաբթի օրը Բրյուսելի հետ հանդիպման ժամանակ քաղաքական որոշում կկայացնեն Ուկրաինային զենք գնելու համար լրացուցիչ 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բուրբոքը։

«Ինչ վերաբերում է սպառազինությունների մատակարարմանը, մենք տեսնում ենք, որ լրացուցիչ աջակցություն է անհրաժեշտ, ուստի մենք այսօր քաղաքական որոշում կկայացնենք և լրացուցիչ միլիարդով կավելացնենք եվրոպական կողմից աջակցությունը, որպեսզի Ուկրաինան կարողանա զենք գնել»,- հանդիպումից առաջ ասել է Բուրբոքը։

Իր հերթին, Գերմանիան, նրա խոսքով, կաշխատի ապահովել, որ եթե Ուկրաինան զենք գնի գերմանական արտադրողներից, «դա կարող է տեղի ունենալ հնարավորինս արագ»:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշմամբ պայմանավորված անվտանգության նկատառումները հաշվի են առնվելու, ուստի առաքումների մանրամասները հրապարակայնորեն չեն հայտարարվի։

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...