ՌԴ-ի անդամակցության դադարեցումը ՄԱԿ-ի կազմակերպությանը կործանարար նախադեպ կդառնա. Գուտերիշ

Gutieresh

  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ Ռուսաստանի անդամակցրւթյան հնարավոր դադարեցումը ՄԱԿ-ի Համաշխարհային տուրիստական կազմակերպությանը (ՅՈՒՆՎՏՕ) կարող Է կործանարար նախադեպ ստեղծել բազմակողմանի համակարգի գործունեության համար: Մարտի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

 «Գլխավոր քարտուղարը ոչ մի կարգի դեր կամ լիազորություններ չունի ՄԱԿ-ի Համաշխարհային տուրիստական կազմակերպության նկատմամբ, որը ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված ինստիտուտ Է»,- ասել Է Դյուժարիկը: «Սակայն, նրա (գլխավոր քարտուղարի) կարծիքով՝ դա կարող Է կործանարար նախադեպ ստեղծել բազմակողմանի համակարգի գործունեության համար»,- նշել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Ինչպես մարտի 8-ին հայտնել են ՅՈՒՆՎՏՕ-ում, կազմակերպության Գործադիր խորհուրդը որոշել Է անցկացնել արտահերթ Գլխավոր ասամբլեա կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հնարավոր դադարեցման հարցի լուծման համար:

Ձեզ կեհաքրքրի...