«Եվրոպան կանգնում է փախստականների նոր ճգնաժամի առջեւ». Հունաստանի փոխարտգործնախարար

Nor chgnajam

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքը հայտնի է հունական իր մեծ համայնքով: Այս շրջանում հույն մոտ 120 հազար ազգաբնակչություն կա: Ռուսաստանի կողմից այս քաղաքի դեմ իրականացված գրոհների արդյունքում առաջին օրերին այստեղ նաեւ հույն 10 քաղաքացիներ են զոհվել: Մինչ օրս այս մարդկանց այս քաղաքից դուրս բերելու որևէ միջոց չի եղել:

«Ամերիկայի Ձայն»
-ին տված հարցազրույցում Հունաստանի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսն ասում է, որ այս պահին նույնիսկ Հունաստանի հյուպատոսն է պատսպարվում քաղաքի նկուղներից մեկում, առանց էլեկտրականության եւ արտաքին աշխարհի հետ կապի:

Ինչ վերաբերում է Ուկրաինայից փախստականներ ընդունելու հարցին, փոխնախարարն ասում է, թե իր երկիրն ու ժողովուրդը պատրաստ են ընդունել նրանց: «Խոսքը նաեւ ժամանակավոր աշխատանքով եւ ապաստարանով ապահովելու մասին է», ասում է նա ու ավելացնում, որ նրանք կստանան մեկ տարվա օրինական բնակության իրավունք: «Հուսով եմ, որ խնդիրը կլուծվի եւ երկրաձգման կարիք չի լինի», ասում է նա:

Հարցին, թե արդյոք փախստականները դժվարություններ չեն ունենա աշխատանք գտնելու հարցում, Հունաստանի փոխարտգործնախարարը պատասխանում է, ասելով, թե Եվրոպայում աշխատուժի պակաս կա այսօր եւ որ ուկրաինացի աշխատավորներին Եվրոպան արագ կկլանի:

Խոսելով Եվրոպական միության կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների եւ Ուկրաինային զենք տրամադրելու մասին, Միլտիադիս Վարվիցիոտիսն ասում է, թե ուրախ է, որ Հունաստանն այն երկրների շարքում է, որոնք արագ արձագանքեցին եւ արագ կերպով զենքեր փոխադրեցին Ուկրաինա, ինչպես նաեւ արագ կերպով համաձայնություն տրվեց պատժամիջոցներ կիրառելու հարցին: «Ու եթե Թուրքիան չգնա այս ուղով, մեր ջանքերն ապարդյուն կանցնեն’’, ասում է նա:

Նրա խոսքերով, Հունաստանը, որն իր գազի պահանջարկի՝ 40 տոկոսը ստանում էր Ռուսաստանից, այժմ այլ ուղիներ կիրառելով, ռուսական գազից կախյալ է մնում 32 տոկոսով:

«Մեկ այլ կարեոր հանգամանք, որի վրա կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել», ասում է Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը:

Դա այն է, որ, ամենայն հավանականությամբ, մենք շուտով կբախվենք Միջերկրական ծովի շրջակայքից փախստականների նոր ճգնաժամի հետ, կապված այստեղ գների արագ աճի ու ցորենի բարձր գների հետ: Փախստականների նոր հոսք է ակնկալվում նաեւ

Հյուսիսային Աֆրիկայից: Այնպես որ, որքան էլ ողջունենք ուկրաինացի փախստականներին, պետք է ասել, որ փախստականների հարցում Եվրոպայի առջեւ են խոյանալու դժվար ժամանակներ»:

Ձեզ կեհաքրքրի...