Թուրքիան կրկին հայտարարել է, որ Ղրիմի կցումը Ռուսաստանին «անեքսիա է»
Թուրքիան կրկին հայտարարել է Ղրիմի «անօրինական բռնակցման» անթույլատրելիության մասին՝ այն անվանելով «միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում»:
Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու 8-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում 8 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին «անօրինական» հանրաքվե է անցկացվել և Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկվել»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության տեքստում։
Շեշտվում է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ միջազգային հանրությունը չեն ճանաչում Ղրիմում 8 տարի առաջ տեղի ունեցածը:
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմի, ինչպես նաև Ղրիմի թաթարների հետ կապված իրավիճակին, որոնք համարվում են թերակղզու հիմնական տարրերից մեկը»:
Աղբյուր՝ ermenihaber.am