Ադրբեջանում ձերբակալվել է «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցող» անձ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են ոմն Էմիլ Մամեդովին՝ մեղադրելով նրան «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ»։
Ադրբեջանում հայտարարել են, թե իբր Մամեդովը հանդիպել է հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ երրորդ երկրում և ֆինանսական փոխհատուցման դիմաց համաձայնվել է իրականացնել գործողություններ, որոնք «ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»։