ԱՄՆ-ը Չինաստանին փոխանցել է, որ թույլ չի տա փոխհատուցել պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի կրած կորուստները

USA CHINA

ԱՄՆ-ն Չինաստանին փոխանցել է, որ թույլ չի տա Ռուսաստանին փոխհատուցել պատժամիջոցների պատճառով կրած կորուստները։ Այս մասին կիրակի օրը CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Մենք Պեկինին փոխանցել ենք, որ չենք հանդուրժի, որ որևէ երկիր փոխհատուցի Ռուսաստանին պատժամիջոցների պատճառով կրած կորուստները»,- ասել է նա։

Միաժամանակ Սալիվանը միանշանակ չի պատասխանել՝ արդյոք դա նշանակում է Պեկինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն։

«Ես հրապարակայնորեն սպառնալիքներ չեմ հնչեցնի, բայց կասեմ, որ մենք ուղղակիորեն ոչ հրապարակային ուղիներով ասում ենք Չինաստանին, որ, անկասկած, կլինեն հետևանքներ, եթե փորձեն օգնել Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից կամ փոխհատուցել դրանք», – նշել է նա։

 

civic.am

Ձեզ կեհաքրքրի...