Հակամարտությունը կարող է լուծվել միայն Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսության միջոցով. Զելենսկի

Zelenski

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկրում առկա հակամարտությունը կարող է լուծվել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ Այդ մասին նա հայտարարել է այսօր «BILD» թերթին տված հարցազրույցում։

 «Հարցն այն չէ, թե ես ինչ կարող եմ անել: Ցանկացած երկխոսության ժամանակ իմ նպատակն է դադարեցնել պատերազմը Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք ճանաչել ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, իսկ Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք:

 «Պատերազմը դադարեցնելու համար ես պատրաստ եմ որոշակի քայլերի, պատրաստ եմ բանակցել, պատրաստ եմ փոխզիջումների: Բայց դրանք չեն կարող դավաճանություն լինել իմ ժողովրդի նկատմամբ: Իսկ մյուս կողմը պետք է պատրաստ լինի փոխզիջումների»,- ասել է նա:

Ձեզ կեհաքրքրի...