Հաքերները կոտրել են Ռոսկոսմոսի լրտեսական արբանյակների կառավարման համակարգը

Kotrel en

Anonymous-ի հետ կապված NB65 հաքերային խումբը միջամտել է Ռոսկոսմոսի արբանյակային կառավարման համակարգին։

Այս մասին Anonymous-ը հայտնել է սոցիալական ցանցերում։

Մասնավորապես՝ հաքերային խումբը փակել է Ռոսկոսմոսի կենտրոնական կառավարման համակարգը: Նշվում է, որ Ռուսաստանն այլևս չի վերահսկում սեփական լրտեսական արբանյակները։

Ավելի վաղ հաքերները «կոտրել էին» Ռուսաստանի գլխավոր գերատեսչությունների պաշտոնական կայքերը։ Ռուսաստանի Դաշնության Կրեմլի, ՆԳՆ-ի, Անվտանգության դաշնային ծառայության, արդարադատության նախարարության և ՌԴ պաշտպանության նախարարության կայքերը մի քանի ժամ չէին գործել:

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...