Եվրամիությունն աշխատում Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի վրա

Patjamijocner

Եվրամիությունը մշակում Է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ Ուկրաինայում նրա ռազմական գործողության պատճառով: Մարտի 2-ին այդ մասին հայտնել Է Ավստրիայի արտգործնախարարության ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք արդեն սահմանել ենք հզոր պատժամիջոցներ: Աշխատում ենք չորրորդ փաթեթի վրա: Մարտի 4-ին կլինի (Եվրամիության երկրների) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հատուկ նիստ ԱՄՆ-ի պետքարտուղար (Էնթոնի) Բլինկենի հետ»,- ասել Է նա: Ավստրիայի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ նոր պատժամիջոցները կվերաբերեն խոշոր գործարարներին, պատրաստվում են հատուկ ցուցակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կեհաքրքրի...