Վրաստանը չի ծրագրում միանալ ՌԴ-ի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին

Irakli

 Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային շահերը և ժողովրդի շահերը, չի ծրագրում միանալ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Էխոկավկազ»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Պատժամիջոցների սահմանումը ավելի մեծ վնաս կհասցնի մեր երկրին ու մեր ժողովրդին»,- նշել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ խորհրդարանի արտահերթ նստաշրջան անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Ձեզ կեհաքրքրի...