Բաքվում հիստերիա է առաջացրել ՌԴ ԱԳՆ-ի օգտագործած Արևելյան Հայաստան եզրույթը

Arevelyan Hayastan

  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ՝ բողոքելով, որ փետրվարի 22-ին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի կապացությամբ տեղադրած հայտարարությունում հիշատակել է, որ ըստ համաձայնագրի Ռուսական կայսրությանն է անցել Երևանի և Նախիջևանի խանությունները՝ փակագծերում նշելով՝ Արևելյան Հայաստան։ Բողոքի նոտայի մասին հայտնում է տեղական լրատվամիջոցները։ 

Ադրբեջանում հատկապես հուզմունքով են ընկալել այն փաստը, որ Արևելյան Հայաստանի մասին տեղեկատվությունը հրապարակվել է նույն օրը, երբ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ստորագրել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մասին հուշագիրը։ 
Հիշեցնենք, որ 1828 թ-ին Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև կնքվել էր Թուրքմենչայի պայմանագիրը, որով վերջ էր դրվում երկու տարի ընթացող ռուս-պարսկական պատերազմին։ Ըստ համաձայնագրի, Իրանի կառավարությունը փոխանցում էր Ռուսաստանին Երևանի և Նախիջևանի խանությունները, որի հիման վրա ստեղծվում էր Հայկական մարզը։ Պարսից շահը նաև պարտավորվում էր չխոչընդոտել հայ բնակիչների վերաբնակմանն այդ տարածքներում։

 

24news.am

Ձեզ կեհաքրքրի...