Ղարաբաղի հարցը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա. ՌԴ նախագահ

Der lucvac che

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի»-ն, Ալիևի հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ ձեռք են բերվել  պայմանավորվածություններ Լեռնային Ղարաբաղում առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ:

Պուտինի խոսքով` կան նաև վեճեր, սակայն Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի կարգավորման գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա:

«Ամեն դեպքում արդեն որոշակի պայմանավորվածություններ կան ոչ միայն այնտեղ (Լեռնային Ղարաբաղում – խմբ.)բնակվող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլեւ առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից: Գիտեմ, որ դեռ վեճեր կան, աշխատելու բան կա, բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գործընթացը զարգանա խաղաղ միջոցներով, խաղաղ ճանապարհով, և որպեսզի մենք հասնենք այդ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի բավարարմանը»,- ասել է Պուտինը:

 

Ձեզ կեհաքրքրի...