ՌԴ հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը զորավարժություններից հետո վերադառնում են մշտական տեղակայման վայրեր

Veradarnum en

 Ռուսաստանի Դաշնության հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը զորավարժություններից հետո վերադառնում են մշտական տեղակայման վայրեր: 

Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը արդեն սկսել են բեռնել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները և այսօր կշարժվեն դեպի իրենց ռազմական կայազորներ»,- ասել է նա:

ՌԻԱ նովոստի 

 

Ձեզ կեհաքրքրի...