ԱՄՆ-ը Ուկրաինայում իր դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում է Լվով. Բլինքեն

Ukraina

ԱՄՆ-ը Ուկրաինայում իր դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում է Լվով: 

«Հաշվի առնելով Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի զգալի աճը՝ մենք մեր դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում ենք Լվով»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը կշարունակի պահպանել կապը Ուկրաինայի կառավարության հետ և աջակցել դիվանագիտական ջանքերի համակարգմանը՝ ուղղված իրադրության ապաէսկալացմանը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Ձեզ կեհաքրքրի...