ԵՄ-ն այլընտրանք է փնտրում ռուսական գազին. արդյո՞ք դա կլինի ադրբեջանական գազը

Voronum

  Թուրքական մամուլն անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) գազի որոնումներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ ԵՄ-ն շարունակում է այլընտրանք փնտել ռուսական գազին: ԵՄ պաշտոնյաները փորձում են արտակարգ իրավիճակների պլաններ պատրաստել Ռուսաստանի կողմից գազի հնարավոր կրճատումների դեպքում։ Այդ նպատակով Ադրբեջան է այցելել Եվրամիության էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը։

ԵՄ պաշտոնյա Սիմսոնը հայտարարել է, որ իրենք դիտարկում են Ադրբեջանից ավելի շատ գազի մատակարարման հնարավորությունը։ Նշվել է, որ ԵՄ էներգետիկայի հանձնակատար Սիմսոնը հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովի հետ։ Այնուամենայնիվ, նշվում է, որ Ադրբեջանը սահմանափակ կարողություններ ունի ավելի շատ գազ արդյունահանելու և արտահանելու համար։

Քադրի Սիմսոնը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Բաքվում տեղի ունեցած Հարավային գազային միջանցքի հանդիպման շրջանակներում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի հետ։

Financial Times-ի աղբյուրների համաձայն՝ ԵՄ պաշտոնյաներն այս շաբաթ հանդիպում կանցկացնեն ԱՄՆ-ի հետ՝ բնական գազի մատակարարումների վերաբերյալ։ Ակնկալվում է, որ ԵՄ-ն նաև կզբաղվի Նիգերիայի հետ՝ ընդլայնելու իր բնական գազի մատակարարումները:

 

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...