Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ութ հայ ռազմագերու. infoteka24
Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ութ հայ ռազմագերու։ Այս մասին հայտնում է Infoteka 24-ը։
Փաստը հաստատել է Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը, հաղորդում են լրատվամիջոցները։
Զինծառայողների մի մասը գերեվարվել էին նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
«Դրա դիմաց հայկական կողմը պետք է ադրբեջանական կողմին տեղեկատվություն տրամադրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ զոհված և, հավանաբար, զանգվածային գերեզմաններում թաղված ադրբեջանցի զինվորականների և խաղաղ բնակիչների մասին, ինչպես նաև հայտնի նման զանգվածային գերեզմանների գտնվելու վայրը»,- ասել են ադրբեջանական պետական մարմնից։