«Դվին»-ի ինքնակամ կառույցը քաղաքապետարանն օրինական է ճանաչել. ՓԲԸ-ն շուրջ 228 մլն դրամ փոխանցելու է համայնքային բյուջե

Dvin hyuranoc

  Երեւանի քաղաքապետարանը օրինական է ճանաչել «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի ինքնակամ կառույցը: Որոշումը հրապարակված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Նշված է, որ որոշման ընդունման օրվանից՝ 60-օրյա ժամկետում, ՓԲԸ-ն Երեւան քաղաքի բյուջեի հաշվին պետք է փոխանցի 228 միլիոն 654 հազար 633 դրամ օրինականացման վճար:

Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրված է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի վրա, կատարման հսկողությունը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ «Հայկական ժամանակ»-ը գրել էր Երեւանի Պարոնյան փողոցի 40 հասցեում՝ սեփականության իրավունքով «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ին պատկանող հողամասում, 15823.85 քառ. մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույց է հայտնվել:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...