«Bayraktar» արտադրող թուրքական ընկերությունն արդեն կգործի նաև Ուկրաինայում

Bayraktar in Ukraine

  Ուկրաինա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել ուկրաինացի պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը։

«Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամի հանգուցալուծման համար։ Մենք՝ որպես Թուրքիա, ոչ թե «յուղ ենք լցնում կրակի վրա», այլ լարվածությունը թուլացնելու տրամաբանությամբ ենք շարժվում»։

Էրդողանը նաև շեշտել է, որ վերանայել են համատեղ նախագծերը Ղրիմի թաթարների համար։Ուկրաինայի նախագահն էլ տեղեկացրել է, որ արդեն կնքել են թուրք-ուկրաինական ազատ առևտրի մասին համաձայնագիրը՝ այն համարելով պատմական իրադարձություն։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին ճգնաժամային իրավիճակում Թուրքիայի ցուցաբերած միջնորդական պատրաստակամության համար։

«Մենք քննարկել ենք պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի զարգացումները։ Այսօրվա մեր ստորագրած համաձայնագրի շնորհիվ Ուկրաինայում կզարգանա «Baykar»-ի արտադրությունը»։

Նշենք, որ թուրքական «Baykar Makina» ընկերությունն է արտադրում հանրահայտ «Bayraktar» անօդաչու թռչող սաքրերը (ԱԹՍ)։ Դեռևս 2020 թվականից  Թուրքիայի և Ուկրաինայի միջև քննարկվում էր «Bayraktar» ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարցը։

 

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...