El País-ը հրապարակել է անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանը

AMN patasxany

shantnews.am

 Իսպանական El País թերթը չորեքշաբթի հրապարակել է անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանի ամբողջական տեքստը:

Պարբերականի պնդմամբ ՝ խոսքը երկու փաստաթղթերի մասին է անգլերենով՝ դաշինքի պատասխանը չորս էջով և Վաշինգտոնի պատասխանը հինգ էջով: Տեքստերում ներկայացվում են դրույթներ, որոնք այս կամ այն տեսքով արդեն իսկ արևմտյան կողմի կողմից ասվել են պաշտոնական մակարդակով կամ հայտնվել արևմտյան ԶԼՄ-ներում՝ հղում անելով աղբյուրներին։

Ամերիկյան կողմը խնդրել է չհրապարակել ՌԴ-ին փոխանցված պատասխանի դրույթները, և Մոսկվան համաձայնել է այդ պահանջի հետ։ Սակայն, ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի առաջարկների բովանդակությունը մոտ ժամանակներս հայտնի կդառնա լայն հանրությանը, քանի որ դրանք քննարկվել են ՆԱՏՕ-ի և Կիևի գծով Վաշինգտոնի բոլոր դաշնակիցների հետ:

Ինչ են առաջարկում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պատրաստ են շարունակել տարբեր հարթակներում Ռուսաստանի հետ անվտանգության շուրջ երկխոսությունը, սակայն որպես գլխավոր պայման առաջ է քաշվում Ուկրաինայի շուրջ իրավիճակի ապաէսկալացումը։ Վաշինգտոնի և Բրյուսելի պատկերացմամբ՝ դա նշանակում է ռուսական ուժերի հետքաշում ուկրաինական սահմանից, թեև Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Կիևին սպառնալիք չի ներկայացնում և չի պատրաստվում նույնիսկ քննարկել սեփական տարածքում իր զորքերի տեղակայումը:

ԱՄՆ-ը պատրաստ է թղթի վրա ամրագրել փոխադարձ մտահոգությունների կարգավորման մեխանիզմները ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան երկխոսության շրջանակներում, ինչպես նաև Ռուսաստան-ՆԱՏՕ և ԵԱՀԿ խորհրդում քննարկումներից հետո: Վաշինգտոնը նաև պատրաստ է բանավեճի անվտանգության անբաժանելիության սկզբունքի մասին, որին դիմում է Մոսկվան, բայց կարծում է, որ այն չի կարելի դիտարկել մնացածներից անջատ:

Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման սահմանափակումները և Ռուսաստանին առաջարկում է ստեղծել Լեհաստանում և Ռումինիայում Aegis Ashore համակարգերի ստուգման մեխանիզմ, որպեսզի ռուսական կողմը կարողանա համոզվել, որ այնտեղ Tomahawk հրթիռներ չեն տեղակայվում: Փոխարենը նրանք պահանջում են իրենց ընտրությամբ ստուգել ռուսական հրթիռների ցամաքային բազավորման երկու վայրերը։

ԱՄՆ-ն նաև կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել միջուկային սպառազինությունների վերահսկողության ոլորտում նոր համաձայնագրի շուրջ՝ դրա փոխարեն, որի գործողության ժամկետը լրանում է 2026 թվականի փետրվարին: Նրանք պատրաստ են քննարկել նաև, այսպես կոչված, ոչ ռազմավարական միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը։

Վաշինգտոնը, խորհրդակցելով Կիևի հետ, համաձայն է երկխոսություն վարել Ուկրաինայում ցամաքային տեղակայման հարձակողական հրթիռների և մշտական կոնտինգենտի ծավալումից հրաժարվելու մասին՝ Մոսկվայից համանման երաշխիքների պայմանով:

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը պատրաստ են քննարկել Եվրոպայում զորավարժությունների հարցերը, այդ թվում՝ Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի հնարավոր արդիականացումը։ Այնուամենայնիվ, չի խոսվում բրիգադի մակարդակից բարձր մանևրների արգելքի մասին «յուրաքանչյուր կողմից համաձայնեցված լայնության և կոնֆիգուրացիայի գոտում» Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների և ՆԱՏՕ-ի երկրների սահմաններից, ինչը պարունակվում է ռուսական կողմի առաջարկներում։

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն պատրաստ են քննարկել նաև ռազմական միջադեպերի կանխարգելման մեխանիզմները։ Մասնավորապես, Վաշինգտոնը համաձայն է թարմացնել «Բաց ծովում և օդային տարածքում միջադեպերի կանխման մասին» համաձայնագրի դրույթները, որը կնքվել է 1972 թվականին:

Ընդ որում, Բրյուսելը Մոսկվային կոչ է անում վերադառնալ Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի պահպանմանը, ներառյալ ուժերի թվաքանակի և տեղակայման մասին տեղեկատվության տրամադրումը: Ռուսաստանը մորատորիում է սահմանել 2007 թվականին ԵՍԶՈՒՊ-ի պահպանման համար ՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի երկրների՝ հարմարեցված փաստաթուղթը վավերացնելուց հրաժարվելու:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել է համատեղ խորհրդակցություններ անցկացնել տիեզերքում ռիսկի նվազեցման հարցերի շուրջ և Մոսկվային կոչ է արել զերծ մնալ հակաօդային զենքի փորձարկումներից:

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին երկխոսություն են առաջարկել սպառազինությունների և միջադեպերի կանխման միջոցառումների վերահսկողության վերաբերյալ ՝ Ուկրաինայում ապաէսկալացման և Ղրիմից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից, Աբխազիայից ռուսական զորքերի և խաղաղապահների դուրսբերման դիմաց:

Ինչ են անտեսում Բրյուսելն ու Վաշինգտոնը

Միացյալ Նահանգները և Հյուսիսատլանտյան դաշինքը հաստատում են իրենց հավատարմությունը «բաց դռների» քաղաքականությանը։ Այսպիսով, նրանք պատրաստ չեն երաշխիքներ տալ, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք ։

ԱՄՆ-ն դաշինքի ուժերի ծավալը համարում է ռուսական համաչափ և վստահեցնում է, որ չեն տեղակայում Մոսկվային անհանգստացնող հարվածային խմբավորումներն ու միջուկային զենքը Արեւելյան Եվրոպայում: Վաշինգտոնը դաշինքի զորքերի ուժեղացումը կապում է Ուկրաինայի հետ սահմանին ռուս զինվորականների կենտրոնացման հետ։

1997թ.սահմաններին ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները վերադարձնելու Մոսկվայի պահանջը Արևմուտքը նույնպես անտեսում է։ Այն ուղղակիորեն չի հիշատակվում փաստաթղթերում։

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման վերաբերյալ, սակայն չի նշում Մոսկվայի հետ պայմանագրով դրանք այն գոտիներում տեղակայելուց հրաժարվելու հնարավորությունը, որոնք թույլ են տալիս թիրախների խոցում ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տարածքում։

Բրյուսելը, ի պատասխան Արևելյան Եվրոպայում (ներառյալ Ուկրաինան), Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում ցանկացած ռազմական գործունեությունից հրաժարվելու կոչին, պահանջել է զորքերը հեռացնել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքից:

Դաշինքը վստահեցնում է, որ մնում է պաշտպանական բլոկ և սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն չի առաջարկում դա ամրագրել համապատասխան պայմանագրում: Ավելին,  ընդգծել է իր պատրաստակամությունը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ցանկացած անդամ երկրի պաշտպանության համար։

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.  shantnews.am

 

 

Gorilla

Ձեզ կեհաքրքրի...