Ադրբեջանի Եվլախի շրջանում կասետային ռումբի պայթյունից հովիվ է մահացել

Evlakh

 Trend լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանում՝ Եվլախի շրջանում գտնվող Արանի գյուղում կասետային ռումբի պայթյունից մահացել է 26-ամյա հովիվ Իսմայիլ Միկայիլովը:

Դեպքի վայր են ժամանել ադրբեջանցի ոստիկանները և շրջանի դատախազության աշխատակիցները: Trend-ի պնդմամբ՝ «կասետային ռումբը 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն է արձակել»:

Իրավապահները զննել են տեղանքը և դատաբժշկական փորձաքննություն են անցկացրել: Միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ:

 

civic.am

 

Gorilla

Ձեզ կեհաքրքրի...