Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու բեռնատար Mercedes-ը

vtar

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 07։30-ի սահմաններում Ագարակ-Ոսկևազ գյուղերի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ղուկաս Ն-ի վարած բեռնատար Mercedes-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկազ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ բժշկական կենտրոն։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ղուկաս Ն-ն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իսկ հիվանդանոց տեղափոխված Հայկազ Ս-ն՝ նույն ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։ 

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի 

shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...