Փաշինյանն ասել է, որ Միրզոյանն ու Ռուբինյանը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Forum

  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության արտգործնախարար Սիլվի Բաիպո-Թեմոյի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում անդրադարձել է  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է.

«Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահության մակարդակը բարձրացնող քայլերով շարունակվում է: Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումն անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է, հյուընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար էլ նրանց շնորհակալ ենք: Նրանք հեռախոսով մշտական կապի մեջ են և միասին կորոշեն, թե հաջորդ հանդիպում երբ ու որտեղ կլինի»: 

Չավուշօղլուն խոսել է նաև փետրվարից սկսվող փոխադարձ թռիչքների մասին՝ նշելով, որ դրանք իրականացնելու են թուրքական և հայկական մեկական ընկերություն:

Նա ասել է նաև, որ առաջին ճանաչողական հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները միասին կքննարկեն հետագա քայլերը: 

Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցությանը՝ թուրք նախարարը մանրամասնել է.

«Մենք հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Օրերս Փաշինյանն ասել է, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է մասնակցելու: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանը՝ իրենը»:

 

Gorilla

Ձեզ կեհաքրքրի...