Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա

Putin Erdoghan

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիա։

«Մենք հրավիրել ենք պարոն Պուտինին մեր երկիր։ Մենք ցանկանում ենք որոշակի քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»,- այդ մասին Էրդողանն  ասել է NTV հեռուստաալիքի եթերում։

Նա նաև հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին առկա խնդիրների մասին խոսելու համար:

Հիշեցնենք, հունվարի 24-ին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը կոնկրետ տեղեկություն չունի Պուտինի եւ Էրդողանի հանդիպման հնարավորության մասին։

 

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...