Կանադայի կառավարությունը Կիևին կհատկացնի մոտ 270 միլիոն դոլար ռազմական օգնություն. armtimes
Կանադան Ուկրաինայում ռազմական խորհրդատուների աշխատանք իրականացնող «Unifier» գործողության ծախսերի համար պատրաստ է 340 միլիոն կանադական դոլար (268 միլիոն դոլար) հատկացնել: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Կանադան որոշել է Ուկրաինային տրամադրել 340 միլիոն դոլար [կանադական] և համաձայնել է երկարաձգել «Միացում» գործողությունը ևս երեք տարով՝ զգալիորեն ընդլայնելով առաքելությունը մեր երկրում», – գրել է նա Twitter-ում։
Բացի այդ, ինչպես նշել են ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունում, երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետախուզական տեղեկատվության փոխանակման, կիբեր գործողությունների իրականացմանն աջակցելու, ինչպես նաև Կիևին անհատական պաշտպանության միջոցների մատակարարման վերաբերյալ։
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ ռազմական հրահանգիչները կշարունակեն Ուկրաինայում գտնվել «Միացում» գործողության շրջանակներում մինչև 2025 թվականը, իսկ զորախումբը կավելանա 200-ից մինչև 400 մարդ։
2015 թվականից Կանադայի զինված ուժերը Լվովի մարզի Յավորիվ ուսումնավարժարանում ուկրաինական բանակի զինվորներին ու սպաներին նախապատրաստում են «Միացում» գործողության շրջանակներում: Ավելի վաղ Օտտավան արդեն հայտարարել է ուկրաինական բանակի համար Կիևին համազգեստ և տեխնիկա մատակարարելու մասին։