ԵՄ հատուկ ներկայացուցչի արձագանքն Ադրբեջանի հերթական սադրանքին

Toivo Claar

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած վերջին սադրանքի առիթով:

«Խորապես անհանգստացած եմ սահմանային նոր միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններից։ Կողմերի համար կարևոր է թուլացնել լարվածությունը և ամբողջությամբ օգտագործել առկա մեխանիզմները, մասնավորապես՝ ՊՆ-ների միջև թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո՝ 2021 թվականի նոյեմբերին»՝ ասել է ԵՄ պաշտոնյան։

Տոյվո Կլաարը նաև ընդգծել է. «Պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ ուժերի հեռավորությունը պահպանելու հարցում և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում»։

1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...