Ավելի կարևոր է՝ ով է ղեկավարում ինտերնետը, քան այն, թե ով ունի ատոմային ռումբ. Էրդողան

Internet

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառում նախագահական մրցանակների հանձման արարողության ժամանակ, որի ընթացքում անդրադարձել է «փափուկ ուժի» նշանակությանը:

 

«Այս գործիքները, որոնք մենք նկարագրում ենք որպես «փափուկ ուժ», հարկ եղած դեպքում վերածվում են ավելի արդյունավետ միջոցների, քան ռազմական ուժը, տեխնոլոգիական ուժը կամ ֆինանսական ուժը: Այսօր դրանց ավելացվել են նաև տեխնոլոգիական ինտերնետահեն գործիքները: Այնքան, որ աշխարհում ինտերնետի բովանդակությունը կառավարողների ով լինելը շատ ավելի կարևոր է դարձել, քան այն, թե ով ունի ատոմային ռումբ»,- ասել է Էրդողանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մեր օրերում համաշխարհային համակարգը ղեկավարողների ամենաուժեղ զենքերը երաժշտությունը, կինոն, գրականությունը, նորաձևությունը և մշակութային գործիքներն են:

Ձեզ կեհաքրքրի...