Երևանում որոշ ավտոբուսներ երթուղի դուրս չեն եկել. քաղաքապետարանը ճշտում է տեղեկատվությունը

avtobusner

 Երևանում դեկտեմբերի 13-ի առավոտից որոշ  ավտոբուսներ երթուղի դուրս չեն եկել: Թե որ համարների երթուղիները սպասարկող ավտոբուսներն են և ինչ պատճառով, «Արմենպրես»-ը փորձեց տեղեկություն ստանալ Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ տեղյակ են, ճշտում են  տեղեկատվությունը, հնարավորինս արագ ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդեն:

«Գիտեմ, որ ինչ-որ սաբոտաժ կամ  բոյկոտի նման բան կա, ավելի մանրամասն տեղեկություն կփոխանցենք ճշտելուց հետո»,-ասաց խոսնակը:

 

Ձեզ կեհաքրքրի...