Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը

Turkey

  «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ նիստին մասնակցելու են Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների տեղակալները:

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով։

Ռուսաստանն ու Իրանը ողջունեցին այս գաղափարը, Վրաստանը հայտարարեց, որ չի ծրագրում մասնակցել տարածաշրջանային այս նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ խաղաղությունը պահպանելու համար՝ «եռյակի» տեսքով։

Ձեզ կեհաքրքրի...