«Ամո՛թ ձեզ»․ Անի Սամսոնյանը` «Հայաստան» խմբակցության պատգամավորներին
Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է.
«Տեղեկացա, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը բոյկոտել է միջազգային կազմակերպություններում աշխատանքը:
2,5 տարի պատգամավոր էինք, երբևէ մեր մտքով չանցավ ներքաղաքական գզվռտոցի պատճառով խաթարենք կամ բոյկոտենք հայկական պատվիրակությունների աշխատանքը կամ հրաժարվենք պաշտպանել մեր երկրի շահերը դրսում:
Էլ չեմ խոսում մեր ներկա ծանրագույն վիճակի մասին, որ միջազգային մակարդակով և բոլոր ռեսուրսներով պիտի միասնական կռիվ տալ:
Մի խոսքով` ԱՄՈԹ ՁԵԶ»:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին: Խմբակցությունը չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին: