Թուրքիան կմշակի ռուսական «Ս-400»-ներին գերազանցող սեփական համակարգ
Թուրքական Siper հակաօդային պաշտպանության համակարգը կկարողանա գերազանցել ռուսական հայտնի «Ս-400» զենիթահրթիռային համակարգը, հայտարարել է պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում է Sabah-ը։
Դեմիրի խոսքով՝ Թուրքիան մոտենում է Siper հակաօդային պաշտպանության համակարգի մշակման ավարտին։ «Մենք հավատում ենք, որ այս համակարգը կհասնի «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգի մակարդակին կամ նույնիսկ կգերազանցի այն»,- ասել է նա։
Հոկտեմբերին Իսմայիլ Դեմիրը հայտարարեց, որ Թուրքիան առաջիկա մի քանի տարիներին կմշակի ռուսական «Ս-400» «Տրիումֆ» համակարգի սեփական անալոգը։
«Այժմ մենք ունենք HİSAR A+ եւ HİSAR O+ հակաօդային պաշտպանության համակարգերը՝ մինչեւ 20 կիլոմետր հեռահարությամբ։ Մենք հակաօդային պաշտպանության համալիր կստեղծենք՝ մինչեւ 100 կիլոմետր հեռահարությամբ։ Դրանից հետո մենք կարդիականացնենք այդ ցուցանիշները SİPER համակարգում։ Մենք աստիճանաբար անցնում ենք «Ս-400»-ի անալոգի մշակմանը»,- ասել է նա։
ermenihaber.am