Արտադրված է Հայաստանում. ինչպես է Հարավային Կովկասի մի փոքր երկիր սկսում արտադրել հագուստ համաշխարհային բրենդների համար

Zara Armenia

   Վերջին շրջանում հայերը սկսել են ակտիվորեն քննարկել ZARA խանութների համար ապրանքների արտադրությունը։ Հպարտության զգացում էր տիրում բոլոր նրանց մոտ, ովքեր տեսնում էին որոշ իրերի ներքին պիտակը «Արտադրված է Հայաստանում» մակագրությամբ։ Գաղտնիության որոշակի պայմանավորվածությունների պատճառով կողմերը պայմանավորվել են չհրապարակել նախագծի վերաբերյալ որևէ տեղեկություն, քանի դեռ այն իրականություն չի դարձել։ Այսպիսով, Հայաստանը վերջերս ZARA-ին մատակարարել է բոլոր արտադրված ապրանքները և պլաններ է պատրաստում հաջորդ սեզոնների համար։

«Հայաստանը դարեր շարունակ ունի իր ավանդույթները տեքստիլ արդյունաբերության մեջ, և վերջին տարիներին մենք վերակենդանացրել ենք արդյունաբերության այս ոլորտը։ Պետք է ակտիվորեն հետամուտ լինել այս գործընթացին, որպեսզի մոտ ապագայում ավելի հաճախ տեսնենք Made in Armenia մակագրությունը»,- ասում է Սևակ Ջիջիրյանը։

Texas Production-ը, որը հագուստ է արտահանում Հայաստանից, հիմնականում աշխատել է ռուսական, գերմանական և ֆրանսիական շուկաների հետ, բայց հետո ընդլայնվել է դեպի հյուսիսամերիկյան շուկա: Նրանց խոսքով, ZARA-ն դեռ փնտրում էր մատակարարման նոր աղբյուր տարածաշրջանում։ Այսպես, Texas Production-ի համասեփականատեր Սեւակ Ջիջիրյանը հանդիպել է Հայաստանում Իսպանիայի հյուպատոս Արմինե Ադամյանին, ով նրան տվել է համապատասխան մարդկանց կոորդինատները, որոնց հետ կապվելու է։ «Տիկին Ադամյանը մեծ բաներ է արել ոչ միայն մեզ, այլեւ ողջ Հայաստանի համար։ Նա շատ ժամանակ է ներդրել մեր երկրի հզորացման և զարգացման համար»,- ասում է Սևակը։

Texas Production-ը ներկայումս արտադրում է սվիտերներ իսպանական ZARA ապրանքանիշի համար, սակայն ընկերությունը հույս ունի ավելացնել արտադրությունը՝ ճյուղավորելով այլ ապրանքներ: «Ցավոք, Հայաստանը աշխարհին հայտնի է միայն դժբախտ իրադարձություններով, բայց մեր ժողովրդի հնարավորությունները կարող են Հայաստանը ներկայացնել այլ լույսի ներքո։ ZARA-ի նման բրենդների հետ աշխատելը մեր երկիրն ավելի տեսանելի է դարձնում թեթև արդյունաբերության ոլորտում, էլ չեմ խոսում այլ բազմազան ոլորտներում, ինչպիսին է ՏՏ-ի զարգացումը: Ֆրանսիայում տարածված ասացվածք կա. «Մենք նավթ չունենք, բայց ունենք գաղափարներ», ինչը կարող ենք ասել նաև մեր երկրի մասին»,- ասում է Սևակը։

www.courrier.am

Ձեզ կեհաքրքրի...