Սյունիքը Հայաստան է, էրդողանը՝ պատերազմ հրահրող. «Le Figaro»-ի փոխտնօրենի գրառումը
Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ արված հայտարարությանը:
Քրիստոֆ Բյուսոնը մասնավորապես գրել է.
«Թուրքմենստանում Էրդողանը նոր անհանգստացնող իմպերիալիստական ելույթ է ունեցել՝ կոչ անելով թուրքալեզու երկրներին իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում»:
Գրառմաման վերջում Քրիստոֆ Բյուսոնը շեշտել է.
«Սյունիքը Հայաստան է, էրդողանը՝ պատերազմ հրահրող»: