Խարդախություն՝ 102 ռազմաբազայի աշխատակցի անվան տակ

102

  ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարինե Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի` Փայլակ Հրաչի Լևոնյանի առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ` վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, Փայլակ Լևոնյանին ներկայացրել է մտացածին տեղեկություններ, որ իբր թե աշխատում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում` այդ կերպ ձեռք բերելով իր կողմից առաջարկվելիք գործարքը իրականացնելու հնարավորության հարցում վերջինիս վստահությունը և չարաշահելով այն, դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով` ներկայացրել է կեղծ տեղեկություններ, թե կարող է օրինական կարգով Փայլակ

Լևոնյանի որդու` Սամվել Փայլակի Լևոնյանի համար Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում և դստեր՝ Ալվարդ Փայլակի Լևոնյանի համար Երևան քաղաքում մատչելի գներով, օրինական հիմքերով ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազային պատկանող բնակարաններ և որից հետո` միասնական հանցավոր մտադրությամբ շինծու պարտավորագրեր գրելով և վստահությունը ամրապնդելու նպատակով ներկայացրել է իբրև ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատակից Ալեքսեյ Անդրեևիչ անձի տվյալներով կեղծ տեղեկություններ, ով պետք է կազմակերպեր բնակարանների ձեռք բերման գործընթացը և Փայլակ Լևոնյանից նրա` Գյումրի քաղաքի Լ․Մադոյան փողոցի 29-րդ տանը 2019 թվականի օգոստոսի 10-ին վերցրել է 3․600 ԱՄՆ դոլար, 2019 թվականի օգոստոսի 30-ին` 1․000 ԱՄՆ դոլար, 2019 թվականի սեպտեմբերի 30-ին` 400․000 ՌԴ ռուբլի, 5․000 ԱՄՆ դոլար և 188․000 ՀՀ դրամ, 2019 թվականի նոյեմբերի 15-ին 117․000 ՌԴ ռուբլի և 136․000 ՀՀ դրամ գումարներ, ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի 8․705․178 ՀՀ դրամ գումար և ավարտին հասցնելով հանցավոր մտադրությունը` խարդախությամբ հափշտակել այն:

Ձեզ կեհաքրքրի...