Ռուսաստանի և Ֆրանսիայի ՊՆ և ԱԳՆ ղեկավարները Փարիզում կքննարկեն ԼՂ հարցը

Fransiayum

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Լիբիայի հարցով երկկողմ հանդիպում կունենան նոյեմբերի 12-ին՝ Փարիզում կայանալիք միջազգային համաժողովի ժամանակ: Անվտանգության հարցով Համագործակցության խորհրդի շրջանակներում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին և Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը կընդունեն իրենց գործընկերներին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ հայտնում է vesti.ru-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի մամուլի ծառայությանը։

Գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական անվտանգության հարցեր, ճգնաժամերի ռազմական և քաղաքական ասպեկտները։ Օրակարգում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում երկու երկրների աշխատանքը, Իրանի հետ միջուկային գործարքի բանակցությունները։

1lurer.am

 

Ձեզ կեհաքրքրի...