Խոշոր ավտովթար Ոստիկանության վարչական շենքի դիմացի թունելում․ բախվել են Nissan-ները, վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները

tunel

Երեկ, նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության դիմաց, Հերացի փողոցի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։  Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու պարեկները, իսկ մինչ ավտոմեքենայից դուրս բերելը շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։  Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։  Քանի որ վթարի հետևանքով ճանապարհը մասամբ փակվել էր, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Երևանի գնդի պարեկները։  Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարրը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...