Նորակերտ համայնքին պատճառված շուրջ 7մլն ՀՀ դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. գործը դատարանում է

Verakangnum

 ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Նորակերտ համայնքին պատկանող միջոցներից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, համայնքին պատճառված վնասի չափը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորակերտ համայնքի ղեկավարը, 2019 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, լիազորված լինելով տնօրինելու համայնքին պատկանող դրամական միջոցները, 2019թ. հուլիսից մինչև 2020թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքին պատկանող դրամական միջոցները յուրացնելու միասնական ուղղակի դիտավորությամբ, համայնքապետարանի առաջատար մասնագետից պահանջել և ստացել է համայնքապետարան վճարվող պետական տուրքերից՝ փոխադրամիջոցների վճարներից, գոյացած 5.226.000 ՀՀ դրամի անդորրագրեր և գումարներ, իսկ  գանձապահից՝ համայնքապետարան վճարվող շենք-շինությունների, հողի հարկերից, տեղական տուրքերի վճարներից գոյացած 1.182.000 ՀՀ դրամի անդորրագրեր և գումարներ, որոնք օգտագործել է` անձնական կարիքները հոգալու նպատակով։

Բացի այդ, համայնքի ղեկավարը 2019թ. ընթացքում «Նորակերտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենից ստացել է մանկապարտեզի սաների ծնողների կողմից կատարված վարձավճարներից գոյացած 900.000 ՀՀ դրամ գումար, որը չի մուտքագրել համայնքապետարանի դրամարկղ և օգտագործել է՝ անձնական կարիքները հոգալու նպատակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նորակերտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, օպերատորին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գանձապահին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Կայացվել է համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ համապատասխան որոշում, իսկ համայնքին պատճառած՝ 7 308 000 ՀՀ դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կեհաքրքրի...