Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին ՌԴ-ն կործանիչներ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին

RD n sahmanin

 Թուրքական մամուլում  շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ:

 Այս համատեքստում թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը Սիրիայի հյուսիսում, իսկ ավելի կոնկրետ Այն  Իսա շրջանում սկսել են ամրապնդել իրենց դիրքերը: Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (Արաբաքրդական զինված միավորում) նույնպես մեծ թվով զորքեր են ուղարկել Այն Իսա:

 Ըստ թուրքական լրատվամիջոցների՝  Ռուսաստանը Սիրիայում՝  Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա, տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ: Բացի դրանից ռուսական կողմը ռազմական ուղղաթիռներ է ուղարկել Սիրիայի հյուսիս: Նույնիսկ հայտնի է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամիշլի շրջանից ռուսական 3 ռազմական ուղղաթիռ է մեկնել Հալեպ:

Նշվում է նաև, որ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության սպառնալիքի համատեքստում Ռուսաստանն իր օդային զորավարժությունները տեղանքում իրականացնում Սիրիայի կառավարական ուժերի,  «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ համակարգմամբ:

Արաբական մի շարք լրատվամիջոցներ է հաղորդում են, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին շրջանում ընթանում են վարժանքներն Թուրքիայի աջակցությունը վայելոլ զինյալների մասնակցումյամբ, որոնց շնորհիվ թուրքական կողմը փաստացի օկուպացրեց Աֆրինը մի քանի տարի առաջ: 

 

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...