Ռուսաստանը մեծ թվով զինտեխնիկա է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին․ արբանյակային լուսանկարներ

Zintekhnikayi kutakum

  Ռուսաստանը զորք և ռազմատեխնիկա է մոտեցրել Ուկրաինայի հետ սահմանին։ Որպես ապացույց լրատվամիջոցներում տարածված այս տեղեկություններին՝ POLITICO-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել։ «Նոր լուսանկարները, որոնք արվել են Maxar Technologies-ի կողմից ու փոխանցվել POLITICO-ին, ցույց են տալիս զրահատանկային ստորաբաժանումների, ցամաքային զորքերի հետ միասին տանկերի և ինքնագնաց հրետանու կուտակումները, որոնք կենտրոնացած են Ռուսաստանի Ելնյա քաղաքի մոտ՝ Բելառուսի հետ սահմանից ոչ հեռու»,- ասվում է հրապարակման մեջ։ Միաժամանակ, նշվում է, որ այս ստորաբաժանումներն իրենց մշտական հենակետերից սկսել են վերաբաշխվել սեպտեմբերի վերջին։ Դրանք ներառում են նաև ՌԴ 1-ին գվարդիական տանկային բանակի ստորաբաժանումները: Այս բանակը նախատեսված է տարբեր մակարդակների գործողություններ իրականացնելու համար և սովորաբար առաջինն է ստանում ռազմական տեխնիկայի առաջադեմ մոդելները, պնդում է հրատարակությունը՝ վկայակոչելով Janes մասնավոր հետախուզական գործակալության վերլուծությունը։ Նշվում է նաև, որ Բրյանսկի և Կուրսկի շրջաններում՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանի մոտ, կենտրոնացված է Ռուսաստանի Դաշնության 4-րդ զրահատանկային դիվիզիայի տեխնիկան։ Այս ստորաբաժանումները համալրված են Т-80 մարտական տանկերով և ինքնագնաց հրետանիով։

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...