«Հայաստան» հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող հանձնաժողովի անդամները կլինեն 11-ը

Hamahaykakan

83 կողմ, 1 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն ընդունեց ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» նախագիծը:

«Քվեարկության է դրվելու ձեր առաջարկով փոփոխված, այսինքն՝ 11 անդամ նախատեսող հանձնաժողովի տարբերակը»,- իշխանական գործընկերներին դիմելով՝ ասաց քննիչ հանձնաժողովի նախաձեռնող կողմի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը:

«Շատ կարևոր է խորհրդարանական վերահսկողության գործիքների կիրառումը, չափազանց կարևոր է և գնահատելի է քննիչ հանձնաժողովների ձևավորումը: Այս հանձնաժողովն, ըստ էության, ստեղծվում է ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի հիման վրա: Այն հարցերը, որոնք բարձրացված են քննիչ հանձնաժողովի առարկայական իրավազորության տիրույթում, համապատասխանում են Ազգային ժողովի իրավասություններին, հարցը, որը ցանկանում ենք քննարկել, վերաբերում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու այս որոշմանը»,- ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

 

Ձեզ կեհաքրքրի...