Առողջապահության նախարարությունն առաջարկել է բուհերում դասերը կազմակերպել հեռավար

heravarum

 Դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍ նախարարությանն առաջարկ է ներկայացրել: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: 

«Դպրոցներում արձակուրդները հետաձգվելու են մեկ շաբաթով:  Նախարարությունն առաջարկել է նաև բուհերում դասերը կազմակերպել հեռավար»,- ասաց խոսնակը։

Խաչատրյանի խոսքով՝ արդեն իսկ որոշ դպրոցներ անցել են հեռավար ռեժիմի՝ կորոնավիրուսի դեպքեր ունենալու պատճառով։

Ձեզ կեհաքրքրի...